Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

ԵԹԿՊԻ-ի ուսանողների ֆիլմերը` ֆավորիտ եռյակում

ԵԹԿՊԻ-ի ուսանողների ֆիլմերը` ֆավորիտ եռյակում
24.01.2014 | 13:38

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հունվարի 23-25-ը անցկացվում է «Նոր ալիք» («New Wave») միջազգային ուսանողական կինոփառատոնը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ներկայացնող 5 ուսանողներից 4-ի ֆիլմերը անցել են ընտրության նախնական փուլը:

ԵԹԿՊԻ-ից տեղեկացնում են, որ ուսանողական չորս ֆիլմերն այս պահին ընտրված երկրների ֆավորիտ եռյակում են: Մրցութային ֆիլմերի առաջին հորիզոնականում Բուլղարիան է՝ 14 ֆիլմով, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանը՝ 5 ֆիլմով, երրորդում՝ Հայաստանը՝ 4 ֆիլմով:

Հիշեցենք, որ փառատոնին ԵԹԿՊԻ-ից մասնակցում են Արեն Մալաքյանը «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով» ֆիլմով, Լուսինե Պապոյանը՝ «Պատահական հանդիպում», Նահապետ Սարգսյանը՝ «TOСКА» և Անդրանիկ Հարությունյանը՝ «Հեքիաթ» ֆիլմով:
Փառատոնի արդյունքները կհրապարակվեն հունվարի 25-ին` փակման հանդիսավոր արարողության ժամանակ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ